slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Սեմինար թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը նվիրված Եվրոխորհրդի «Արևելյան գործընկերության» նախագծի շրջանակներում

Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Ղարաջյանը  գործուղվել է Լեհաստանի Հանրապետություն, ք. Վարշավա՝ 2017թ. ապրիլի 25-ից 26-ը Եվրոպական Հանձնաժողովի կողմից նախաձեռնված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի Բաղադրիչ 2-ի շրջանակներում «Թմրամիջոցներ» խորագրով երկօրյա սեմինարին մասնակցելու նպատակով: Սեմինարի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Լեհաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարը, ինչպես նաև Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում իրականացնել փորձի փոխանակում՝ գործընկեր երկրների միջև:

Սեմինարին մասնակցում էին նաև Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի և Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչները:

Սեմինարի բացման խոսքով հանդես է եկել Լեհաստանի Հանրապետության բժշկական պրոդուկտների, սարքերի գրանցման գրասենյակի ղեկավար պարոն Մարչին Կոլակովսկին:

Զեկույցներով հանդես են եկալ Լեհաստանի Հանրապետության Ոստիկանության կենտրոնական քննչական բյուրոյի ներկայացուցիչներ՝ Արթուր Կլեինը, Իվոնա Պերկովսկան, Ազգային ոստիկանության շտաբի քրեական բյուրոից Միխալ Ալեքսանդրովիչը, նույն շտաբի Միջազգային ոստիկանության համագործակցության բյուրոյից  Դարիուշ Ջալը, ինչպես նաև բժշկական պրոդուկտների, սարքերի գրանցման գրասենյակի ղեկավար Մարչին Կոլակովսկին:

Սեմինարի ընթացքում տեղի են ունեցել մտքերի փոխանակում՝ կապված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի հետ, մասնավորապես ամֆետամինների շարքի և այսպես կոչված «դիզայներական» թմրամիջոցների արտադրման ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերման ժամանակակից մեթոդների վերաբերյալ:

Կազմակերպիչները նշել են, որ Արևելյան գործընկերության համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու, ուստի քննարկվել է նաև  համագործակցության շրջանակներում առաջիկայում կատարվելիք մեթոդաբանական հետազոտությունների հետ կապված մի շարք հարցեր, որոնք թույլ կտան առավել խորը պատկերացում կազմել գործընկեր երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության փաստացի իրավիճակի և դրա դեմ տարվող պայքարի վերաբերյալ:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Ղարաջյանը  սեմինարի ընթացքում հանդես է եկավ ելույթով, որի ընթացքում մանրամասն անդրադարձել է նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի գործառույթներին, նշելով վերջինիս հսկայական գիտական պոտենցիալը՝ նմանատիպ ծրագրերի մասնակցության հեռանկարում: Միևնույն ժամանակ ցանկություն է հայտնել առաջիկա հանդիպումների ժամանակ առավել մանրամասն անդրադառնալ թմրամիջոցների հետազոտության դատաքիմիական փորձաքննությունների արդի մեթոդներին և նորագույն սարք-սարքավորումներին, ինչը ողջունվել է սեմինարի կազմակերպիչների և մասնակիցների կողմից:

28 Դեկտեմբեր 2016

Snow